ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իսրայելի գործողությունը սեփական վախի ցուցադրումն էր, ուրիշ ոչինչ»․ Իրանցի գեներալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար գեներալ Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ Իսրայելի գիշերային հարվածներն Իրանի մի քանի ռազմական օբյեկտների ուղղությամբ ընդամենը վախի ցուցադրում էին, ուրիշ ոչինչ։

«Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան ավելի շատ պայմանավորված էր վախով, քան ուժ ցույց տալու ցանկությամբ»,- գրել է Ռեզաին X-ում  (նախկինում՝ Twitter)։

Նշենք, որ Իրանում հայտարարել են, որ Իսրայելի կողմից իրենց  ռազմական մի քանի օբյեկտներին հասցված հարվածներից սոցիալական ու տնտեսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ չեն տուժել, իրադրությունը երկրում հանգիստ է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular