ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիան մտահոգված է՝ անօրինական ներգաղթյալների թիվն աճել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2024 թվականի 10 ամիսների ընթացքում Լա Մանշով Մեծ Բրիտանիա եկած անօրինական ներգաղթյալների թիվը հասել է 29 578-ի, ինչը, ըստ Բրիտանիայի ՆԳ նախարարության, ավելին է, քան ամբողջ 2023 թվականին,  երբ նեղուցով Միացյալ Թագավորություն եկած  անօրինական ներգաղթյալները 29 437-ն էին։

Այնուհանդերձ, անօրինական ներգաղթյալների ամենամեծ հոսքը Մեծ Բրիտանիայում գրանցվել է 2022 թվականին․ այդ ժամանակ  ծովով 45 700 մարդ է մտել երկիր։  

Անօրինական ներգաղթի խնդիրը Մեծ Բրիտանիայում սրվել է  Եվրամիությունից դուրս գալուց հետո։ 2018-ին փչովի նավակներով Լա Մանշը անցել  և Մեծ Բրիտանիա է եկել 120 000-ից ավելի անօրինական ներգաղթյալ, 200 հոգի մահացել է՝ փորձելով անցնել նեղուցը։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular