ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՞ր ուժն է հաղթել Վրաստանի խորհրդարանի ընտրություններում. Exit poll-ը հրապարակել է արդյունքները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իշխանությանը հավատարիմ «Իմեդի» հեռուստաալիքի էքզիթ փոլի արդյունքներով «Վրացական երազանքը» հավաքել է 56,1 տոկոս։

«Փոփոխության կոալիցիա»՝ 12,6%, «Միասնություն-Ազգային շարժում»՝ 11,6, «Ուժեղ Վրաստան»՝ 7%։ 

Այսպիսին են «Իմեդի» հեռուստաալիքի պատվերով անցկացված GORBI ընկերության exit poll-ի տվյալները։

Ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի exit poll-ի տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքում է 42%, իսկ ընդդիմությունը՝ ընդհանուր 48%:

«Փոփոխությունների կոալիցիա»՝ 18%, «Միասնություն–Ազգային շարժում»՝ 13%, «Ուժեղ Վրաստան»՝ 9%, «Գախարիա՝ Վրաստանի համար»՝ 8%։

Վրաստանում 20:00-ին ավարտվել է երկրի խորհրդարանի ընտրությունների քվեարկությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 17:00-ի տվյալներով՝ ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 50,6 տոկոս:

Mediahub.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular