ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Չալոյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին հաղթանակն է տարել

ՍՊՈՐՏ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Երևանում ընթացող պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում անցկացրել է իր առաջին մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում և ժամանակից շուտ վստահ հաղթանակ տոնել, գրում է armsport.am-ը: 

Չալոյանն արդեն 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով պարտության է մատնում մինչև այս անպարտելի Պակիստանի ներկայացուցչի Թայմուր Խանին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել վրացի բռնցքամարտիկին։

Իսկ Արթուր Բազեյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է մոլդովացի մրցակցին։ Բազեյանը, որն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը, բոլոր ռաունդներում ունեցել է մեծ առավելություն:

Հիշեցնենք՝ Մարզահամերգային համալիրում այսօր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում անցկացվում է արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային ֆոնդ ունեցող «Ночь чемпионов» մրցաշարը, որի գլխավոր մենամարտում ուժերը կչափեն վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular