ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կիևը Բաքվին առաջարկել է ռուսական գազի փոխարինման սխեմա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կիևը Բաքվի հետ քննարկում է առանց Ռուսաստանի մասնակցության Եվրոպա գազի մատակարարման այլընտրանքային սխեմա, հայտնում է РБК Ուկրաինան, գրում է News.ru-ն։ Հրապարակման համաձայն, կողմերը քննարկում են Ուկրաինայի տարածքով ադրբեջանական գազ մատակարարելու հարցը, սակայն դա դեռ դժվար է բանակցություններ անվանել, քանի որ կողմերից ոչ մեկից կոնկրետ առաջարկներ չեն եղել։ «Որոշ երկկողմ հանդիպումներում թեման շոշափվել է, բայց մանրամասն ու դետալացված ոչինչ չի քննարկվել»,- ասել է այդ բնական վառելիքի մատակարարումների քննարկման գործընթացին ծանոթ աղբյուրը։

Կիևից խորհրդակցությունների հիմնական մասնակիցը Ուկրաինայի «Նավթոգազն» է, բայց այդ թեման քննարկվում է նաև կառավարության մակարդակով հանդիպումներում։ Այս պահին, ըստ աղբյուրների, հնարավոր համագործակցության հայեցակարգը կտրուկ փոխվել է, ուկրաինական կողմն այլևս չի խոսում տարանցման մասին, այլ առաջարկում է այլընտրանքային տարբերակ, որն իրավաբանորեն տարանցում չի համարվի։ Ինչպես նշում է РБК-ն, դրա էությունն այն է, որ գազի սեփականատերը այն պարզապես մղում է «Նավթոգազ»-ի հսկողության տակ գտնվող ստորգետնյա պահեստարաններ, իսկ հետո վերջինս կարող է օգտագործել այն իր հայեցողությամբ։ Նման առաջարկներ Բաքվին ու Բրատիսլավային եղել են մի քանի ամիս առաջ։ Եթե ​​Ադրբեջանը գազ մղի, ապա նա կկարողանա այն վաճառել բորսայում կամ պայմանագրերով ԵՄ երկրներին։ Եթե ​​Սլովակիան համաձայնի այդ սխեմային, նա կկարողանա գազ գնել Ադրբեջանից  Ուկրաինայի և Ռուսաստանի սահմանին կամ Ռուսաստանի Դաշնություն մուտքի կետում, այն մղել Ուկրաինայի պահեստարաններ, ապա օգտագործել այն կամ վաճառել:

Նման մատակարարման սխեման այլևս չի համարվի Ուկրաինայի կողմից տրանզիտ, դա կլինի գազի վերաարտահանում։ Այդ առաջարկի վերաբերյալ վերջնական պատասխան չկա ո՛չ Ադրբեջանից, ո՛չ էլ Սլովակիայից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular