ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է Փաշինյանը դեռ իշխանության ղեկին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքը խուլ պաշտպանության է հիշեցնում: Նա չի շտապում խաղաղություն կնքել Ադրբեջանի հետ, սակայն համակարգված կերպով ոչնչացնում է երկրի նախկինում կառուցված անվտանգության համակարգը։ Թեև Փաշինյանը վաղուց արդեն պոպուլյար չէ, սակայն ոչ ոք չի շտապում նրան պաշտոնանկ անել։ Փորձենք պարզել, թե ի՞նչն է ապահովում Հայաստանում գործող իշխանության կայունությունը, գրում է Vestikavkaza.ru-ն։

Հայաստանում կա՞ն անկախ լրատվամիջոցներ։

Հայկական հեռուստաալիքներում այլախոհությունն արգելափակված է: Երկրում, որտեղ անթիվ քանակով քաղաքական թոկ-շոուներ են ցուցադրվում, նույն հյուրերը կրկնում են նույն մտքերը։ Համացանցը ներկայացնում է տարբեր ընդդիմադիր խմբերի տեսակետները, բայց որոնք չունեն կոնսոլիդացված տեսակետ։ Փաշինյանի հակառակորդները մրցում են վարչապետին ավելի նրբագեղ վիրավորելու համար, բայց ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու իրական ծրագրեր չունեն: 

Ո՞վ կփոխարինի Փաշինյանին:

Հայաստանում չկան քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստ են զբաղվել Փաշինյանի քաղաքականության հետևանքներով: Ով կկանգնի իշխանության ղեկին, ստիպված կլինի պատասխանատվություն կրել 2020 թվականի նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման, ինչպես նաև անվտանգության համակարգի վերակառուցման համար: Հայաստանը համակարգված կերպով ոչնչացնում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը, իսկ Արևմուտքի անվտանգության կառույցները ցանկանում են աշխատել միայն Փաշինյանի հետ։

Հնարավո՞ր է իշխանափոխության ուժային սցենար:

Ո՛չ ուժայինները, ո՛չ բանակը չեն գնա իշխանությունը տապալելու բռնի սցենարի` վախենալով հանրային բողոքի առջև կանգնելուց։ Երկրի պատմության մեջ եղել է միայն մեկ անգամ, երբ բանակը միջամտել է քաղաքական գործընթացներին։ Դա 1996 թվականի սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների ժամանակ էր, երբ խնդիր էր դրված ապահովել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իշխանության պահպանումը։ Այն ժամանակ Հայաստանում ոչ ոք չէր հավատում, որ ՀՀՇ ղեկավարը ստացել է բնակչության կեսի աջակցությունը։ Եվ ընդամենը երկու տարի անց Տեր-Պետրոսյանն ինքը զգաց այդ ճնշումը, որը և դրդեց նրան հրաժարական տալ։ Պերեստրոյկայի ժամանակաշրջանում երբեմնի հանրաճանաչ քաղաքական գործիչը, ազգային շարժման առաջնորդը, բնակչության աչքում դարձել էր վտարանդի, քանի որ թույլ էր տվել իշխանության յուրացում։ Ռոբերտ Քոչարյանն ու նրան փոխարինած Սերժ Սարգսյանը մաքրեցին քաղաքական տարածքը, բայց խուսափեցին այլակարծությունը զինված ցրելուց, բացառությամբ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի։

Մեկ այլ պատճառ էլ կա, որից ելնելով Հայաստանը ջանասիրաբար խուսափում է իշխանությունը փոխելու համար ուժի կիրառումից: Բնակչության ձեռքին շատ անհայտ զենքեր կան, որոնք եկել են ղարաբաղյան հակամարտության գոտուց։ Եթե ​​Երևանում արյուն թափվի, ապա Հայաստանի քաղաքների փողոցներում զենքի կիրառման հավանականությունը շատ մեծ կլինի: Ուստի քչերը կհամարձակվեն անկարգություններ հրահրել հանրապետության ներսում։

Ո՞վ է սատարում Փաշինյանին:

Նիկոլ Փաշինյանը արևմտյան քաղաքականության նախագիծ է, նրա հիմնական նպատակը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է։ Օգտվելով այն հանգամանքից, որ Մոսկվան չի միջամտում Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, արևմտյան կառույցները բազմաթիվ ՀԿ-ների միջոցով ֆինանսավորում են Հայաստանի իշխանություններին։ Կամավոր հրաժարականը Փաշինյանի քաղաքական կարիերայի զարգացման երկու սցենար է ենթադրում, կամ մենակ մնալ դառնացած հայ հասարակության հետ` ակնկալելով համաժողովրդական մեղքերի զիջում, կամ արտագաղթել արտերկիր, չնայած այնտեղ էլ նրան ոչ ոք անվտանգության երաշխիքներ չի տա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular