ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում եղանակը կցրտի ևս 2-3 աստիճանով, այս գիշեր Արարատյան դաշտում սպասվում է բացասական ջերմաստիճան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Արարատյան դաշտում հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն օդում սպասվում է 0․․․-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից նաև տեղեկացնում են, որ Հայաստանի տարածքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 28-ի գիշերը կնվազի ևս 2-3 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular