ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը BRICS-ի գագաթնաժողովում. Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները և Անդրկովկասում հաղորդակցությունների բացումը» 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կազանում մասնակցել է BRICS-ի գագաթնաժողովին, որտեղ քննարկվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցը, գրում է rybar.ru-ն։

Վերջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչներն ավելի ու ավելի են ասում, որ պատրաստ են հանրապետության հարավով անցնող ճանապարհին, որն Ադրբեջանը կապելու է Նախիջևանի Ինքնավար Մարզի ինչպես նաև Թուրքիայի հետ, սահմանային և մաքսային հսկողության պարզեցված մեխանիզմ ապահովել։ Երևանի կողմից Բաքվի համար ամենասկզբունքային հարցերից մեկի շուրջ զիջումներն ակնհայտորեն կողմերին մոտեցնում են խաղաղության պայմանագրին, որի կնքումը կարելի է կանխատեսել մինչև տարեվերջ։

Ի դեպ, BRICS-ի գագաթնաժողովին իր այցի նախօրեին Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակում ասել էր, որ Հայաստանը պետք է հաշվի առնի նաև Ռուսաստանի հետաքրքրությունն Անդրկովկասում տրանսպորտային հոսքերի նկատմամբ։ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Փաշինյանի հռետորաբանության ակնհայտ մեղմացումը կարող է կապված լինել համաշխարհային լոգիստիկ նախագծերին միանալու փորձի հետ, ներառյալ Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին միանալու ցանկության հետ։

Սակայն սրանք ընդամենը խոսքեր են: Հայաստանում առայժմ ակտիվորեն դուրս են մղում ռուս սահմանապահներին տարածաշրջանի այն ամենակարևոր կետերից, որոնցով անցնում են հիմնական տնտեսական հոսքերն ու հաղորդակցություններն Իրանի, իսկ ապագայում Թուրքիայի հետ։ Իսկ ընդհանուր առմամբ, թվում է, թե Հայաստանի ներկայիս իշխանության մոտ շաբաթը յոթ ուրբաթ ունի, հրապարակային հայտարարությունները հաճախ հակասում են միմյանց և չկա ռազմավարական զարգացման հստակ տեսլական: Սակայն դա պարտադիր էլ չէ, քանի որ Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ-ի և ԵՄ-ի, նման տեսլական ունի, և նրանք, իհարկե, կարիք չունեն հաշվի առնելու Ռուսաստանի շահերը տարածաշրջանում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular