ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վրացական երազանքը» կաշառք է բաժանել հայաբնակ շրջաններում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ ընտրախախտումներով, այդ թվում՝ կաշառք տալու դեպքերով։

Oragir.News-ի տեղեկություններով՝ «Վրացական երազանք» կուսակցությունը, որին ընդդիմությունը մեղադրում է ռուսամետ լինելու մեջ, ընտրակաշառք է բաժանել, հատկապես հայաբնակ շրջաններում։

«Ընտրություններից առաջ 30․000-ական դրամին համարժեք վրացական լարի են բաժանել Նինոծմինդայի, Ախլցխայի և Ախալքալաքի բնակիչներին, հատկապես հայերին, որպեսզի ձայն տան «Վրացական երազանք» կուսակցությանը»,- ասաց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթել է իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը՝ ստանալով ձայների ավելի քան 54 տոկոսը։

Չնայած իշխանության հաղթանակին, Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, խորհրդարան անցած 4 ընդդիմադիր ուժերից 3-ը հայտնել են, որ չեն վերցնելու մանդատները։

Քվեարկության արդյունքները չի ճանաչում նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, պնդում, որ ընտրություններն անցկացվել են զանգվածային կեղծիքների և ընտրախախտումների պայմաններում։

Նշենք, որ «Վրացական երազանք» կուսակցությանը մեղադրում են ռուսամետ լինելու մեջ, սակայն, կուսակցության բարձրաստիճան ղեկավարությունը հերքում է այս մեղադրանքները՝ նշելով, որ իր համար առաջնային են Վրաստանի շահերի պաշտպանությունը։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/10/28/134138

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular