ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բորելը դժգոհել է՝ ուկրաինական հակամարտությունը երկրորդ պլան է մղվում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ  Ժոզեպ Բորելը խոստովանել է, որ ուկրաինական հակամարտությունը հետին պլան է մղվել՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի թեժացման ֆոնին։

«Այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում, վկայում է այն մասին, որ մենք կորցրել ենք մարդասիրության զգացումը։ Մենք արդեն շատ չենք խոսում Ուկրաինայում պատերազմի մասին, ասես այն վերջացել է, բայց ոչ, հավատացնում եմ, այն չի ավարտվել, շարունակվում է և շարունակվում է նույն ինտենսիվությամբ»,- ասել է Բորելը RNE ռադիոկայանի եթերում։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնել, որ քանի դեռ թեժ հակամարտություններն աշխարհում շարունակվում են, մի կայծն էլ բավական է, որպեսզի նոր, «ավելի հզոր հրդեհ  բռնկվի աշխարհում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular