ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. նրանք կհանդիպեն. Hurriyet

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախատեսված հեռախոսազրույցը բավականին արդյունավետ է անցել։ Նման հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հայտարարարութան մեջ նշվել է, թե կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների վերակենդանացման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու եւ տարածաշրջանում քաղաքական եւ տնտեսական ճգնաժամերի դեմ համագործակցության հարցերը։

«Պարոն Պուտինը հեռախոսազրույցում դատապարտել է Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը եւ ցավակցություն հայտնել զոհերի համար, ինչպես նաեւ պայմանավորվել հանդիպել դեմ առ դեմ»,–նշվել է հայտարարության մեջ։.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular