Փորձագետ Սարգսյան. ԱՄՆ-ում և Վրաստանում ընտրությունները կազդեն Հայաստանի վրա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎրաստանում կայացած և ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունների արդյունքները կարող են էապես ազդել Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վրա, կարծում է ամերիկացի փորձագետ Սուրեն Սարգսյանը, գրում է ridus.ru-ն։ Ըստ նրա Վրաստանի ընտրությունների կարևորությունը Հայաստանի և Եվրամիության միջև ընդհանուր սահմանի ստեղծման հարցի լուծման համար է։
Եթե Վրաստանի ներկայիս իշխանությունների մանդատը երկարացվի, իսկ ԱՄՆ-ում իշխանության գա նախկին վարչակազմը, ապա տարածաշրջանը կարող է բախվել լայնածավալ փոփոխությունների։ Սարգսյանը կարծում է, որ նախագահ Թրամփի վարչակազմը պասիվ կհետաքրքրվի տարածաշրջանով, ինչը, զուգորդված Վրաստանի ներկայիս կառավարության հնարավոր հաղթանակի հետ, կավելացնի ռուսական ազդեցությունը Հարավային Կովկասում։
Հիշեցնենք, որ Վրաստանում ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, և քաղաքական կուսակցությունները պետք է հաղթահարեն հինգ տոկոսի շեմը խորհրդարանում մանդատներ ստանալու համար։ Վարչապետի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի առավելագույն ձայներ ստացած կուսակցությունը։ Վարչապետի թեկնածուի և կաբինետի կազմը հաստատելու համար անհրաժեշտ է 150 պատգամավորներից 76-ի աջակցությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը