ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՛մ ստում է, կա՛մ կոռուպցիա կա․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․ Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ-ում Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի արած հայտարարություններով քրեական վարույթ է նախաձեռնվել Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)։ Հոկտեմբերի 15-ի խորհրդարանական լսումների ժամանակ քննչականի ղեկավարի եւ իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ վեճի ընթացքում Քյարամյանը պնդել էր, թե իրեն առնվազն 2 անգամ դիմել են Աղազարյանի որդու քրեական գործով՝ «մեքենաները վերադարձնելու վերաբերյալ»: «Բա եթե մենք խոսում ենք կոռուպցիայի դեմ պայքարից, հովանավորչությունից, խնդրում եմ պատասխանեք այս հարցին»,- ասել էր Քյարամյանը։

Ուշագրավ է, որ իրավապահ մարմինները սեփական նախաձեռնությամբ վարույթ չեն նախաձեռնել, լսումներից մոտ 15 օր անց վարույթը հարուցվել է Հակակոռուպցիոն կոմիտե ուղարկված դիմումի հիման վրա: Իսկ հաղորդումը ներկայացրել է փաստաբան Հակոբ Ճարոյանը, որը, մեր տեղեկություններով, շատ մտերիմ է Հովիկ Աղազարյանի հետ` նրա համակուրսեցին է եղել։ Մինչդեռ հայտնի երկխոսությունը տեղի էր ունեցել ուժայինների ղեկավարների եւ գլխավոր դատախազի ներկայությամբ ու աչքի առաջ, եւ առանց հաղորդման էլ պետք է նույն օրը վարույթ հարուցվեր, որ պարզեին` կա՞ արդյոք պատգամավորի կողմից դիրքի չարաշահում, արդարադատության խոչընդոտում, թե՞ Քյարամյանը զրպարտել է նրան։ ՔՊ-ում խոսում են, որ Աղազարյանը երդում է տվել, որ ապացուցելու է կա՛մ իր անմեղությունը, կա՛մ այն, որ Քյարամյանը ստում է, կա՛մ էլ` եթե եղել է միջամտություն, թաքցրել է այդ փաստը, ինչը եւս քրեորեն պատժելի արարք է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 30․ 10․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular