ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեր Զորում ավիահարվածից 30 մարդ է զոհվել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիական Դեր էլ-Զոր շրջանում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, -Reuters-ին հղում անելով գրում է «Գազետա.ռու»-ն։

Հաղորդվում է, որ զոհերի մեծ մասը քաղաքացիական անձիք են։ Զոհերի թվում 10-ից ավելի երեխա կա։

Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի կենտրոնում հայտնել են, որ ինքնաթիռները, որոնք ենթադրաբար պատկանել են ԱՄՆ-ի  կոալիցիային, հարվածել են Ալ-Բուկամալ քաղաքին, որը գտնվում է Իրաքի հետ սահմանից ոչ հեռու։ Հարվածը հասցվել է բնակելի շրջանին և մզկիթին մոտ։

Լրատվամիջոցները հաղորդում են, որ հարվածի հետևանքով Ալ-Բուկամալում զոհվել է 15 մարդ, ևս 35-ը վիրավորվել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular