ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շվեդական՝ բժշկական սարքավորումներ արտադրող հանրահայտ ընկերության խորհուրդները հայ մասնագետներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բժշկության ոլորտում կիրառվող գծային արագացուցիչներ արտադրող հանրահայտ «Էլեկտա» ընկերության ներկայացուցիչներ, բժիշկներ՝ Իրինա Բոչարովայի և Կարլոս Սանդինի հետ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է չարորակ ուռուցքների բուժման գործում արագացուցիչների դերին, դրանց առանձին տեսակների կիրառության արդյունավետությանը վերաբերող և այլ հարցեր։
 
Նախարարը հետաքրքրվել է նաև աշխարհում գծային արագացուցիչներով բուժում իրականացնող բժշկական կազմակերպությունների կառավարմանն առնչվող հարցով։ «Էլեկտայի» ներկայացուցիչներն առաջիկայում խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարության՝ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
 
«Էլեկտան» առաջատար է համարվում բժշկական այն սարքավորումների և դրանց ծրագրային ապահովման ոլորտում, որոնք օգտագործվում են քաղցկեղով տառապող և գլխուղեղի խանգարումներ ունեցող մարդկային կյանքերը բարելավելու, երկարացնելու և փրկելու նպատակով: Աշխարհի ավելի քան 6 հազար բուժհաստատություն օգտագործում են այս ընկերության սարքավորումները: Այս մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից:
 
Եվ շատ մոտ ապագայում Հայաստանը նույնպես կկարողանա համալրել այդ հիվանդանոցների շարքը, և մեզ մոտ նույնպես կապահովվեն վերոնշյալ հիվանդությունների բուժման առավել արդիական ու արդյունավետ լուծումներ:
 
Ընկերության լուծումները քաղցկեղի բուժման ոլորտում միտված են ճառագայթային թերապիայի և ռադիովիրաբուժության էֆեկտիվության բարձրացմանը, ինչպես նաև կլինիկական աշխատանքների գործընթացներում ծախսերի կրճատմանը:
 
 
«Էլեկտայում» այսօրվա դրությամբ աշխատում են 3 հազար 600 մարդ, իսկ ընկերության շտաբ–բնակարանը գտնվում է Ստոկհոլմում: Ընկերությունը որպես իրենց առաքելություն նշում է, հաճախորդների և հիվանդների մոտ իրենց իսկ սեփական կյանքի արժեքի գնահատման վերարժևորումը, ինչը բարելավում է, երկարացնում է և փրկում է հազարավոր կյանքեր:
 
 
«Էլեկտան» այսօր գտնվում է համաշխարհային գիտության և տեխնիկայի առաջին գծում՝ ապահովելով կլինիկական հաջողություններ և բարելավելով հիվանդների բուժման արդյունքները:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular