ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ ռեկետ անե՞ն, կարծում եք՝ այս մոլորակի վրա մարդ կա որ կարող է ինձ ռեկետ անե՞լ. Առուշանյանը՝ իշխանությանը չքննադատելու պատճառների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինձ ռեկետ անե՞ն, կարծում եք՝ այս մոլորակի վրա մարդ կա, որ կարող է ինձ ռեկետ անե՞լ. ոչ, չի եղել նման բան, կարո՞ղ է Հյուսիսային Կորեայում ենք ապրում, ես տեղյակ չեմ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք իրեն չկալանավորելու դիմաց իր օբյեկտներից տվել է իշխանավորներին կամ արդյոք իր նկատմամբ ռեկետ են արել:

Ճշտող հարցին՝ նշում են, որ Ձեզ չեն կալանավորել, Դուք էլ իրենց դեմ չպետք է խոսեք, Առուշանյանն ասաց, որ երբ դեմ խոսելու բան եղել է, ինքը խոսել է․

«Խոսել եմ Արցախից: Ես կարծել եմ՝ պատերազմի ելքն այլ ձև պետք է լինի, այն կարծիքին եմ եղել, որ թող կռվենք, թող ես էլ կռվեմ, մեռնեմ, իմ պես 500 հազար հոգի էլ մեռնի, բայց Արցախը մնա իր տեղում: Ես կարծում եմ, որ հայրենիքի համար կարող են մեռնել միլիոններով»,- ասաց նա:

Հարցին էլ՝ կաշկանդվա՞ծ է ասելու թե ով է մեղավոր Արցախի կորստի համար, արդյոք Փաշինյանը մեղավոր է, նա պատասխանեց.

«Այո, Փաշինյանը մեղավոր է Արցախի կորստի համար, թող մեռներ լիքը մարդ, կարող է իմ կարծիքը սխալ լինի: Ես կարծում եմ՝ պետք է մեռնեին, իշխանությունը էդպես չի կարծում և ազգաբնակչության մեծ մասը ողջունեց իշխանության տեսակետը, ճի՞շտ է: Պատերազմը պարտվել ենք, թշնամիդ գրավել է, հիմա ճանաչի-չճանաչին ո՞րն է: Ինձ ինչի՞ եք այդ հարցը տալիս, վարչապետին տվեք»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular