Նարեկ Մկրտչյանը՝ Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏ- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի ներկայացուցիչ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը երկամարտի 341 կգ արդյունքով (150+191 կգ) ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Պոկում վարժությունում Մկրտչյանը երեք հաջող մոտեցմամբ ցույց է տվել 150 կգ արդյունք և նվաճել վարժության փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում դարձյալ հաջող է կատարել բոլոր մոտեցումներն ու 191 կգ արդյունքով արժանացել փոքր ոսկե մեդալին:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Telegram