Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա տեղի կունենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․
«Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով տեղի կունենա բողոքի ակցիա:
Բողոքի ակցիան կմեկնարկի ՄԱԿ֊-ի գրասենյակի առաջ, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ»: