ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երրորդ ուժի» հարթակ՝ փակ դռների հետևում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երրորդ ուժի» հարթակ՝ դռների հետևում Մեր ունեցած տեղեկություններով, օրերս ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում: Ի մասնավորի, «Էլիտ պլազա» բիզնես կոնտրոնում գաղտնիության պայմաններում, «փակ դռների» հետևում, առանց լրատվամիջոցների կայացել է հավաք՝ մասնակցությամբ մի քանի հայաստանյան կուսակցությունների և տասնյակ հասարակական կազմակերպությունների: Հավաքի ժամանակ հայտարարվել է «Երրորդ ուժի» հարթակի ստեղծման մասին: Մեր ունեցած տեղեկություններով, մոտ երեք ժամ տևած միջոցառմանը մասնակցել է շուրջ 600 մարդ:

Ներկա են եղել հեղինակություն վայելող բազմաթիվ անձինք ոչ միայն Հայաստանից, այլև հայազգի տարբեր գործիչներ նաև արտերկրներից՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բավական բուռն քննարկումներ են տեղի ունեցել, հնչել են ուշագրավ կարծիքներ, հստակեցվել և ընդունվել է հարթակի «ճանապարհային քարտեզը»:

Ի դեպ, հիշեցնենք, որ, ինչպես տեղեկացրել էինք, դեռևս մարտի կեսերին Արման Վարդանյանի գլխավորած «Միասնություն» համազգային շարժումը հայտարարել էր ուժեղ քաղաքական բևեռ ձևավորելու մասին` որպես գործող քաղաքական համակարգին իրական այլընտրանք։ Դրանից հետո շարժումը մի քանի այլ մարդաշատ միջոցառումներ էր կազմակերպել նույն տրամաբանության շրջանակներում: Թե որքանով կապ ունեն նշյալ հավաքները, ճշտել չհաջողվեց: Մեր աղբյուրը նշեց, որ չի կարող ավելին գաղտնազերծել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular