ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ռազմական բյուջեի աճի մասին 

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Ազգային ժողովը քննարկել է հանրապետության հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, գրում է rybar.ru-ն։ 2025 թվականին Հայաստանը պաշտպանական ծախսերը կավելացնի 20 %-ով բանակի կարիքներին հատկացնելով 664,7 մլրդ դրամ (ավելի քան 1,7 մլրդ դոլար)։ Ռազմական ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 %-ը և պետական բյուջեի կապիտալ ծախսերի 55,8 %-ը։

Հենց որ Հայաստանի խորհրդարանը հայտարարեց պաշտպանական ծախսերի ավելացման մասին, այդ լուրը տարածվեց ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որոնք փնտրում են որևէ տեղեկություն Երևանին «ռևանշիզմի» մեջ մեղադրելու համար։ Այնուամենայնիվ, բանակների վրա իրական թվերով Հայաստանի և Ադրբեջանի ծախսերը վերջին տարիներին միայն աճել են։

Հայաստանում փորձում են ձևացնել, թե վերազինում են բանակը տարբեր զինատեսակներ ձեռք բերելով հիմնականում Ֆրանսիայից ու Հնդկաստանից։ Նոր բյուջեն, հավանաբար, կուղղվի ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության ընդլայնմանը:

Նման լուրերը, անշուշտ, կազդեն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի վերջնական ձևակերպմանը, որն առանց այն էլ բարդ տեղեկատվական ֆոնի վրա է։ Սակայն ոչ ոք չի էլ ակնկալում, որ այդ երկրների միջև «իսկական բարեկամություն» կլինի, առավել ևս, որ Բաքուն դեռ չի վարանում սպառնալ հայերին, եթե իր պահանջած հերթական զիջումները չկատարվեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular