ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դա շիզոֆրենիա է»․ Լավրովը՝ Զելենսկու «հաղթանակի ծրագրի» մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «հաղթանակի ծրագիրը» շիզոֆրենիա է անվանել։

«Արևմուտքը շարունակում է առաջ տանել Զելենսկու փակուղային, ես կասեի նույնիսկ՝ հիմար «խաղաղության բանաձևը», որի նպատակ է հռչակվել   Ռուսաստանի «կապիտուլյացիան»։ Մի երկու շաբաթ առաջ էլ այդ քաղաքացին (Զելենսկին-խմբ․) հրապարակեց «հաղթանակի ծրագիրը», որը շիզոֆրենիա է։ Բնականաբար, ո՛չ բանաձևը, ո՛չ այդ ծրագիրը, ոչ էլ Ուկրաինայի ֆանտաստիկայի հասնող երազանքը՝ անդամակցել ՆԱՏՕ-ին կամ անդամակցել Եվրամիությանը, որևէ կերպ չեն մոտեցնում խաղաղությունը»,- ասել է Լավրովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular