ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրոպայի 13 երկրներում գրանցվել Է հեպատիտ A-ի բռնկում, հիվանդացածների թիվը հասել Է 674-ի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Եվրոպայի 13 երկրներում գրանցվել Է հեպատիտ A-ի բռնկում, արձանագրվել Է հիվանդության 674 դեպք՝ կրկնակի ավելի, քան մեկ ամիս առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում: 
 
«Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում Է հեպատիտ A-ով հիվանդացության համաճարակային աճը: 2016 թվականի հունիսից մինչեւ 2017 թվականի ապրիլի 27-ը գրանցվել Է հեպատիտ A-ով հիվանդանալու 674 դեպք, դրանցից 631-ը՝ տղամարդկանց մոտ»,-ասված Է հաղորդագրության մեջ: 
 
Հիվանդության դեպքեր են գրանցվել Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իռլանդիայում, Հոլանդիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում եւ Շվեդիայում: 
 
Հեպատիտ A-ն լյարդի վիրուսային հիվանդություն Է, որը փոխանցվում Է կեղտոտ ջրի, ձեռքերի, սննդամթերքի միջոցով: Դրա ինկուբացիոն շրջանը կազմում Է 28 օր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular