ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զուրաբիշվիլին հայ-վրացական հակամարտություն է հրահրում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սադրանք է կատարել սոցիալական ցանցերում վերահրապարակելով վրացական զբոսաշրջային ընկերության այն գովազդային նյութը, որտեղ Հայաստանի Լոռու մարզում գտնվող հողերը նշվում են որպես «պատմական Վրաստան»։ Այդ մասին հայտարարել է հայ-վրացական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նախկին անդամ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին հյուպատոս Վարդան Հակոբյանը, գրում է eadaily.com-ը։

Նա հիշեցրել է, որ սահմանազատման բանակցությունների ընթացքում Լոռու տարածքի սեփականությունը երբեք որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել։ Իհարկե, քննարկումներ են եղել մի քանի կիլոմետրի մասին, թե որ հատվածով պետք է գծել սահմանագիծը, ինչպես չոտնահարել հայ կամ վրացի գյուղացիների շահերը, բայց խոսքն իհարկե այն մասին չի եղել, թե ո՞ւմ է, օրինակ, պատկանում Սանահինի վանական համալիրը, ասել է Հակոբյանը։

Փորձագետը չի բացառել, որ Զուրաբիշվիլիին Վրաստանի և Հայաստանի միջև վիճաբանության համար նման սադրանքի են մղել իր արևմտյան քաղաքական խորհրդականները՝ հատկապես հաշվի առնելով Արևմուտքի վերաբերմունքը Վրաստանի ներկայիս իշխանության նկատմամբ։ Արևմուտքն այժմ, փաստորեն, ցանկանում է ապակայունացնել Հարավային Կովկասը և սրել հարաբերությունները տարածաշրջանի երկրների միջև։ Բայց նաև հնարավոր է, որ Զուրաբիշվիլիի նման արարքը տեղի ազգայնականների աչքում քաղաքական միավորներ վաստակելու նպատակ ունի, կարծիք է հայտնել Հակոբյանը։ Մյուս կողմից էլ փորձագետը Զուրաբիշվիլիի այդ գործողությունները բացատրել է նրա ծագմամբ: Նրա նախնիները եղել են վրացի մենշևիկներ, ովքեր 1918-1920 թվականներին տարածքային պահանջներ են ունեցել Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Թերևս հենց այդ հանգամանքով է պայմանավորված նախագահի էքսպանսիոնիստական ​​վերաբերմունքը, հավելել է Հակոբյանը։

Նշենք, որ Զուրաբիշվիլին վերջին շրջանում երկրորդ անգամ է փորձում հակամարտություն հրահրել հարևան Հայաստանի հետ։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո դժգոհ Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել» անվամբ մարտավարությունը։ Նրա խոսքով, դա նշանակում է մի իրավիճակ, երբ նույն ընտրողները տարբեր տեղամասերում մի քանի անգամ են քվեարկում։ Ավելի ուշ Զուրաբիշվիլին պարզաբանել էր իր ձևակերպումը նշելով, որ հնարավոր է, որ Հայաստանում էլ այդ երևույթը կոչվում է «վրացական կարուսել»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular