ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-վրացական նոր սկանդալ է հասունանում՝ Արևմուտքի քավորությամբ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վրաստանի գործող իշխանություններն ամիսներ առաջ նախաձեռնել և անցկացրել էին «Օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի ընդունումը՝ փորձելով վերահսկել ֆինանսական հոսքերը, որոնք Արևմուտքը փոխանցում էր հասարակական սեկտորին՝ հարևան երկրում իրավիճակը սրելու, հակաիշխանական բողոքի ակցիաները ֆինանսավորելու համար։ Օրենքը փակում է «սորոսական» կազմակերպությունների՝ լեգալ եղանակով անվերահսկելի գումարներ ստանալու սողանքները։

Այդուհանդերձ, ընդդիմությանը հարող կազմակերպություններն ու կառույցները ֆինանսավորում ստացել են, ընդ որում՝ բավական խոշոր ծավալներով, իսկ տրանզակցիաներն իրականացվել են հայաստանյան որոշ բանկերի միջոցով։ Արևմուտքը զգալի գումարներ էր ներդրել վրացական ընդդիմության մեջ, այդ գումարները ստացվում էին հայաստանյան բանկերում, կանխիկացվում, ապա տարբեր եղանակներով փոխանցվում ընդդիմադիրներին։ Բնականաբար այս մեթոդներից ՀՀ իշխանությունները չէին կարող տեղյակ չլինել, քանի որ խոսքը խոշոր գումարների մասին է։

Այժմ, «Վրացական երազանքը» հարցեր ունի Նիկոլ Փաշինյանի իշխանությանը և դրանք անպայման տրվելու են։

Անի Մելքոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular