ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վանում հայտնաբերվել է ուրարտական ապշեցուցիչ ​​արձան

ՄՇԱԿՈՒՅԹ

Վան քաղաքում հնագետները ուրարտական ​​ժամանակաշրջանի բազալտե արձան են հայտնաբերել՝ մոտ մեկ տոննա կշռով։ Յուրահատուկ գտածոյի մասին հայտնում է Arkeonews-ը։

2023 թվականին հնագետները հայտնաբերել են Թուրքիայում (Արևմտյան Հայաստանում – խմբ․) իր տեսակի մեջ առաջին մոնումենտալ արձանը։ Այս տարի նրանք գտել են ևս մեկը՝ մեկ բլոկից ստեղծված արձան՝ տպավորիչ չափերով և մոտ մեկ տոննա կշռով: Անկարայից ժամանած թիմի մանրամասն ուսումնասիրությունից հետո անկնկալվում է, որ կբացահայտվի բազալտե արձանի առեղծվածը։

«Արձանը տեղափոխվում է Վանի թանգարան, որտեղ տեղի կունենան նախնական ուսումնասիրությունները։ Վերականգնումից հետո  լրացուցիչ տեղեկություններ կստանանք։ Սա ապշեցուցիչ գտածո է մի տարածքում, որտեղ ուրարտական ​​շատ քիչ եզակի արտեֆակտներ կան»,- բացատրել են հեղինակները:

Գիտնականները նշել են, որ այս քաղաքակրթությունն ամենաքիչ ուսումնասիրվածներից է։ Նախկինում տարածաշրջանում ուրարտական ​​առյուծի արձան էր հայտնաբերվել 1995 թվականին։

«Առաջին անգամ ենք հանդիպում նման մոնումենտալ եռաչափ արձանի։ Հուսով ենք, որ ավելի մանրամասն տեղեկություն կստանանք հետազոտությունից հետո: Այն նման է ոճավորված գլխով, քառակուսի պրիզմատիկ մարմնով և դեմքի անտարբերելի դիմագծերով կերպարի: Այն կարծես մոնումենտալ է։ Շատ դժվար է որոշել՝ այն ներկայացնում է աստվածային, թե թագավորական կերպար։ Մենք նույնիսկ դիտարկել ենք այն հավանականությունը, որ այն պոստմոդեռն արձան է»,- ասել են գիտնականները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular