Ցանկանում ենք՝ Ադրբեջանի «պատմական նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. Էրդողան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
Ինչպես հաղորդում է AZERTAC-ը, ելույթ ունենալով Բիշքեկում Թուրքական պետությունների կազմակերպության պետությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում, նա անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմին:
«Մենք հուսով ենք և ցանկանում ենք, որ Ադրբեջանի պատմական նվաճումները, որոնք ձեռք են բերվել նահատակների կյանքի գնով, ամրապնդվեն բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով»,- ասել է Էրդողանը։