ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանը հաշվարկո՞ւմ է բոլոր ռիսկերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

news.ru-ն «Քաղաքագետը հայտարարել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցության խզման մասին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն աստիճանաբար դուրս է գալիս Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական պայմանագրերից և անցնում այլ երկրների հետ համագործակցության, news.ru-ի հետ զրույցում ասել է Ժամանակակից պետական զարգացման ինստիտուտի տնօրեն Դմիտրի Սոլոննիկովը։ «Հայաստանն իսկապես քայլեր է ձեռնարկում Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական պայմանագրերից աստիճանաբար դուրս գալու և այլ երկրների հետ համագործակցության անցնելու ուղղությամբ։ Դա Նիկոլ Փաշինյանի նպատակաուղղված երկարաժամկետ քաղաքականությունն է, որը նա վարում է՝ զենք գնելով Ֆրանսիայից, ՆԱՏՕ-ի այլ երկրներից և Հնդկաստանից։
 
Ռուսաստանի նկատմամբ Երևանի ոչ բարեկամական գործողությունները վերջին շրջանում սովորական են դարձել, դա նրա արտաքին քաղաքականությունն է։ Հայաստանը օբյեկտիվորեն հեռանում է Ռուսաստանից»,- հայտարարել է Սոլոննիկովը։ Քաղաքագետը նաև ասել է, որ առաքումների հետաձգման հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ռուս արտադրողների, այլ նաև արտասահմանյան արտադրողների մոտ։ Նրա կարծիքով, եթե կան նման խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն այլ ճանապարհներով, և ոչ թե դաշնակիցներին անտեսելով։ Ավելի վաղ Avions Legendaires պորտալը հայտնել էր, որ Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ Սու-30 ՄԿԻ կործանիչների մատակարարման շուրջ, որոնք մշակված են ռուսական մոդելի հիման վրա հնդկական ռազմաօդային ուժերի կարիքների համար։ Միաժամանակ, Երևանը դժգոհում է, որ Ռուսաստանը չի կատարել Սու-30ՍՄ կործանիչների մատակարարման պատվերը։
 
Մինչ այդ էլ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Երևանը հաշվարկում է բոլոր ռիսկերը կապված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հնարավորության հետ։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ երկիրը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և չի նախատեսում վերադառնալ «այն հարաբերություններին, որոնք նախկինում կային»։ Նրա խոսքով, Հայաստանն իրեն «չի տեսնում այն ռազմական դաշինքի մեջ, որը չի աշխատում»։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular