ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԱՏՄ երկրներում ամենաթանկ բենզինը Հայաստանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարեսկզբից Բելառուսում բենզինը թանկացել է 3,5 %-ով, դիզվառելիքը 3,4 %-ով։ Միևնույն ժամանակ, այդ երկրում վառելիքի սպառողական գները միջին են, այսինքն ոչ ամենաբարձրն են և ոչ էլ ամենացածրը Եվրասիական միությունում։ Դա երևում է ԵՏՀ-ի հրապարակած ինը ամսվա վիճակագրությունից, գրում է officelife.media-ն։

ԵԱՏՄ-ում բենզալցակայաններում գների հստակ «առաջատարը» Հայաստանն է: Այնտեղ բենզինի մեկ լիտրն արժե միջինը 1,38 դոլար, իսկ դիզելային վառելիքը 1,36 դոլար է։ Ամենացածր գները Ղազախստանում են համապատասխանաբար 0,42 և 0,61 դոլար։

Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 0,75 դոլար, իսկ դիզելային վառելիքինը 0,76 դոլար։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում դրանք համապատասխանաբար 0,64 և 0,73 դոլար են։

ԵՏՀ-ն նաև համեմատել է վառելիքի սպառողական միջին գները յուրաքանչյուր երկրում և վառելիքի արտադրության միջին գները: Ըստ այդ ցուցանիշի Բելառուսում բենզինը բավականին թանկ է (հարաբերակցությունը 1,5 է), մինչդեռ Ռուսաստանում, ընդհակառակը, ամենաէժանն է (հարաբերակցությունը 2,0)։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular