ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանը թիկունք է ցույց տվել. Ռուսաստանում փակվել է ռուսների կողմից սիրված հեռուստատեսային ապրանքանիշեր արտադրող հսկայական գործարանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Լենինգրադի մարզում չինական TPV Technology ընկերության գործարանը դադարեցրել է աշխատանքը։ Այն արտադրել է միլիոնավոր հեռուստացույցներ երկրում շատ հայտնի բրենդներից, այդ թվում Philips-ից և Sharp-ից: Գործարանի սեփականատերերը վախենում են ԱՄՆ երկրորդական պատժամիջոցներից և, ըստ երևույթին, կարծում են, որ դրանք ավելի շատ վնաս կհասցնեն, քան արտադրության դադարեցումը մի երկրում, որը շատ ոլորտներում Չինաստանի գործընկերն է, գրում է cnews.ru-ն։

TPV Technology գործարանը գտնվում է Շուշարիում։ Մինչև 2024 թվականի հոկտեմբերի վերջը հեռուստացույցներ էր արտադրում Sharp և Philips ապրանքանիշերից, ինչպես նաև Sony-ից, որը 2022 թվականի գարնանը երես թեքեց Ռուսաստանից աջակցելով միջազգային հակառուսական պատժամիջոցներին։

Բացի այդ, գործարանը, որը գործում էր 2011 թվականից, հավաքել է AOC, Infomir և Panasonic հեռուստացույցներ։ TPV Technology-ն վարձակալել էր 19 հազար քառակուսի մետր մակերեսով արտադրամաս և տարեկան արտադրում էր մինչև 3,5 միլիոն հեռուստացույց: Այսինքն ռուսական չափանիշներով դա շատ մեծ գործարան էր։

Ըստ տվյալների TPV Technology-ն վերջերս ենթարկվել է ԱՄՆ-ի և Եվրամիության իշխանությունների ճնշմանը: Ընկերությանը սպառնացել են երկրորդական պատժամիջոցներով, բայց իրականում դա միակ պատճառը չէ, որ գործարանը փակվել է։

TPV Technology-ն խնդիրներ է ունեցել նաև Չինաստանից հեռուստացույցների արտադրության համար պահեստամասեր գնելու հարցում, ավելի ճիշտ դրանց դիմաց վճարելու հարցում։ Դա 2022 թվականի ձմռան վերջին ի հայտ եկած նոր աշխարհաքաղաքականության ևս մեկ հետևանքն է։ Նաև ընդգծենք, որ TPV Technology գործարանի վերազինման և բացման ներդրումները հասել են 30 միլիոն դոլարի։

TPV Technology-ն ոչ միայն դադարեցրել է գործարանի գործունեությունը, այլ նաև մտադիր է վաճառել մնացած բոլոր ապրանքներն ու բաղադրիչները և արդեն լուծում է փնտրում այդ խնդրի համար:

Միևնույն ժամանակ Ռուսաստանում հեռուստացույցների պահանջարկը շատ մեծ է։ 2023 թվականի սեպտեմբերին CNews-ը գրել էր ընդամենը մեկ տարվա ընթացքում իրենց վաճառքի 40 % աճի մասին։ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը վաճառվել է 5,24 միլիոն հեռուստացույց:  Բայց Շուշարիի գործարանի հիմնական արտադրանքը, ըստ երևույթին, պահանջարկ չի ունեցել: Philips-ի մասնաբաժինը ռուսական հեռուստատեսային շուկայում կազմում է շուկայի 1,8 %-ը միավորներով և 2,7 %-ը փողով, իսկ Sony-ի և Sharp-ի մասնաբաժինները չեն գերազանցում 1 %-ը:

TPV Technology-ն վերջին չորս ամսվա ընթացքում երկրորդ չինական ընկերությունն է, որը ցնցել է ռուսական հեռուստատեսային շուկան։ 2024 թվականի օգոստոսի սկզբին CNews-ը գրեց, որ Ռուսաստանում լայնորեն ներկայացված TCL ընկերությունը հրաժարվել է երկրին բաղադրիչներ մատակարարել իր հեռուստացույցների արտադրության համար, որոնք հավաքվում են Մոսկվայի մարզի STI Group գործարանում, ինչը վտանգի տակ է դրել ամբողջ գործարանի աշխատանքը, այն կանգ առնելու շեմին է եղել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular