ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կփակվի՞ Սլավոնական համալսարանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

MediaHub-ին տեղեկություններ են հասել, որ Հայ֊ռուսական (Սլավոնական) համալսարանում կարմրուկի վարակ կա, տարբեր ֆակուլտետների ուսանողների մոտ հայտնաբերված կարմրուկի վարակով պայմանավորված կարանտին է հայտարարվել, սակայն, ոչ թե ամբողջ համալսարանում, այլ մի քանի ֆակուլտետներում։

Ուսանողներն ահազանգում են, որ եթե կարմրուկի վարակ կա, ապա թող ամբողջ համալսարանում կարանտին հայտարարվի։

MediaHub–ը կապ հաստատեց Հայ–ռուսական համալսարանի հետ, որպեսզի պարզենք, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, և եթե իսկապես այդպես է, ինչո՞ւ ամբողջ համալսարանը կարատինի մեջ չէ։

«Գրեթե մեկ ամիս առաջ է տեղի ունեցել դեպքը, երկու ուսանողի մոտ հայտնաբերվել էր կարմրուկի վարակ, բայց նրանք Վրաստանում հիվանդացան ու մնացին Վրաստանում։ Որոշ ֆակուլտետներ, որոնք գոնե ինչ-որ առնչություն են ունեցել իրենց հետ, բոլորին ուղարկել ենք հեռավար ուսման 21 օր»,– նշեցին համալսարանից։

Նշենք, որ ըստ առողջապահության նախարարության` ընդհանուր առմամբ կարմրուկով 556 լաբարարտոր հաստատված դեպք է գրանցվել Հայաստանում, որից 335-ը՝ երեխաների մոտ, 221-ը՝ մեծահասակների մոտ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular