ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանն արգելափակում է Հայաստան սպառազինության առաքումը. «Դրա մեջ կա տրամաբանություն»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սոցցանցերի հայկական հատվածում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Վրաստանը թույլ չի տալիս ֆրանսիական CAESAR ինքնագնաց հաուբիցների խմբաքանակի մուտքը  Հայաստան, և դրանք խրվել մնացել են Փոթիի նավահանգստում, գրում է Eadaily.com-ը։ 

Իրավիճակը բացատրել է վրացի փորձագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան։ Նրա գնահատմամբ այդ տեղեկությունը կարելի է ճիշտ լինել։ Վրաստանն իսկապես կարող է արգելափակել արտասահմանյան տեխնոլոգիաների ներմուծումը տարածաշրջան, այդ թվում` CAESAR-ների մուտքը Հայաստան, և դրա համար կան տրամաբանական պատճառներ, ասել է Մաիսայան։

«Վրաստանի ներկայիս իշխանությունները հավատարիմ են, այսպես կոչված, չեզոքության քաղաքականությանը։ Թեև Վրաստանը ֆորմալ առումով ավելի վաղ հայտարարել էր Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր ցանկության մասին, դե ֆակտո, հատկապես այս ընտրություններից հետո, կառավարությունը դրսևորում է եվրասիամետ արտաքին քաղաքական ուղղվածություն։ Կարծում եմ, որ Վրաստանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների բավականին հաճախակի այցելությունները Ադրբեջան վկայում են ներտարածաշրջանային կապերի զարգացման մասին։ Ես նույնիսկ կասեի, որ տեսանելի է Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան դաշինքը։ Փաստացի, դա սկսել է գործել այն բանից հետո, երբ նախագահ Ալիևն ու նախագահ Էրդողանը ճանաչեցին վրացական ընտրությունների արդյունքների օրինականությունը, չնայած այն բանին, որ Արևմուտքը չի ճանաչում դրանք»,- նշել է փորձագետը:

Ելնելով այս աշխարհաքաղաքական իրավիճակից` ներկայիս իշխանությունը փաստացի հավատարիմ է մի տեսակ չդաշնակցային քաղաքականության,- նշել է Մաիսայան։

«Հավանական է, որ ներկայիս պայմաններում Վրաստանը դառնա Չմիավորման շարժման անդամ, ինչպես Ադրբեջանը։ Մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ Վրաստանը ցանկանում է մոդերատոր դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում, և այդ համատեքստում Թբիլիսին չի կարող հանդես գալ որպես կողմերից մեկին զինելու միջնորդ», - եզրափակել է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular