ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայում էլեկտրաէներգիայի սուր պակաս կա,  էներգետիկայի նախարարությունը 5 երկրի խնդրել է էներգիա մատակարարել իրեն։ Այս մասին հայտնել են էներգետիկայի նախարարությունից։

«Լեհաստանից, Ռումինիայից, Սլովակիայից, Հունգարիայից և Մոլդովայից սպասում ենք ներմուծված էլեկտրաէներգիային՝  ժամում 5215 ՄՎտ ընդհանուր ծավալով»,- հայտնել են նախարարությունից։

Կոչ է արվել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան, չմիացնել կենցաղային մի քանի տեխնիկա՝ միաժամանակ, որպեսզի ցանցը դիմանա։

Գարնանից սկսած՝ Ուկրաինան   էներգետիկ ոլորտում մեծ դժվարություններ ունի․  վնասվել են Կանևսկայա հիդրոէլեկտրակայանը, Դնեպրի հիդրոէլեկտրակայանը, Զմիևսկայա ՋԷԿ-ը, ոչնչացվել է Կիևի շրջանի էներգիա արտադրող ամենամեծ կայանը՝ Տրիպոլյան ՋԷԿ-ը, շատ հաճախակի, գրեթե ամենօրյա ռեժիմով  էլեկտրաաէներգիայի  անջատումներ են տեղի ունեցել ամռանը, իսկ օգոստոսի 26-ին Ուկրաինան կրկին հայտնել է էներգետիկ ենթակառուցվածքների, այդ թվում՝ Կիևի հիդրոէլեկտրակայանի  կրած հսկայական վնասների մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular