ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկ SMS․ ու Դավիթն այլևս չկա

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, նույն վարչության Արարատի մարզային քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և նույն վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչներին հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ.-ի սպանության դեպքի որոշ հանգամանքներ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քրեական և համայնքային ոստիկանները 20-ից ավելի հասցեներում են եղել, այդ թվում Երևանում և Արարատի մարզում, ապա իրականացնելով հսկայածավալ ճիշտ և օպերատիվ աշխատանքներ, պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել Նոր Խարբերդի գերեզմանների մոտ և վիրավորը թոքի մասում ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular