ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռադիոկառավարվող ավտոմեքենա

ՖՈՏՈ

Առաջին ռադիոկառավարվող մեքենաները հայտնվել են դեռ 1940-ականներին։ Նրանք ունեին կարբյուրատորային շիկացման շարժիչ (մոմը ոչ թե կայծ է տալիս, այլ շիկանում է) և շարժվում էին բացառապես շրջանաձև (լարի միջոցով): Նման մոդելները համեմատաբար քիչ հնարավորություններ ունեին։ Մեքենաները հավաքվում էին միայն էնտուզիաստների կողմից և չեն օգտագործվել կոմերցիոն նպատակներով։ Բայց եղել են ոչ միայն լարային մեքենաներ, 1950-ականների սկզբին կային մոդելներ, որոնք շարժվում էին կառուցված ուղու երկայնքով, այսինքն ժամանակակից խաղալիք երկաթուղիների նման մի բան էին: Սկզբում այդ մեքենաները հագեցած էին ներքին այրման շարժիչներով, սակայն հետագայում սկսեցին հայտնվել էլեկտրական շարժիչներով մեքենաներ։ Բայց այդ մոդելներն անհնար է անվանել ռադիոկառավարվող, քանի որ դրանք շարժվում էին միայն նշագծված ճանապարհով կամ լարով։

1950-ական թվականներին սկսեցին հայտնվել իրական ռադիոկառավարմամբ մեքենաների առաջին մոդելները։ Սակայն դրանք ևս դեռ հեռու էին լիարժեք ռադիոկառավարվող լինելուց, քանի որ դիսկրետ էին, աշխատում էին միացնել/անջատելու սկզբունքով, կարող էիր շարժվել միայն մեկ ուղղությունը: Ավելի իրական ռադիոկառավարմամբ մեքենաներ սկսեցին հայտնվել միայն անցյալ դարի 60-ական թվականներին: Միաժամանակ իտալական Elettronica Giocattoli ընկերությունը սկսեց դրանց կոմերցիոն արտադրությունը։ Ճիշտ է, դրանք դեռևս լարով կառավարվող մոդելներ էին։ Հետագայում իտալացիներին միացան այլ երկրների արտադրողներ։

Ռադիոկառավարվող մեքենաների զարգացման ոսկե դարաշրջանը սկսվեց 1970-ականների երկրորդ կեսին, երբ ճապոնացիները թողարկեցին նոր դասի մեքենաներ: Հիմնականում դրանք իրական մեքենաների ճշգրիտ պատճեններն էին 1/12 մասշտաբով: Ճապոնական ընկերությունների արտադրանքը սկսեց մեծ ժողովրդականություն վայելել ռադիոսիրողների շրջանում և շոշափելի ներդրում ունեցավ այդ ոլորտի զարգացման գործում: Այդ ժամանակ նման մեքենաների մրցույթներն ակտիվորեն նկարահանվում էին և նույնիսկ ցուցադրվում հեռուստատեսությամբ, ինչը, անկասկած, նպաստում էր ռադիոկառավարվող ավտոմեքենաների զարգացմանը ոչ միայն պրոֆեսիոնալների, այլ նաև սիրողականների շրջանում: 1984 թվականին հայտնվել է առաջին ամենագնաց մոդելը ՝ RC10 Բագգին, և ներկայացվել համաշխարհային պրոֆեսիոնալ մրցույթների։ Այն ստեղծվել է բարձրորակ ալյումինից, ունեցել է յուղային հարվածամարիչներ, կարգավորվող կախոց, գնդային առանցքակալներ, փոխանցման տուփ և բարձրորակ նեյլոնե կոմպոզիտային սկավառակներ: Նաև մոդելն ուներ էլեկտրական շարժիչ։ Կանխատեսելի էր, որ այդ մեքենան արագորեն մեծ ժողովրդականություն ձեռք բերեց ամբողջ աշխարհում: Այդ մոդելներն իրական այնպիսի մեքենաների պատճեններ էին, որոնք նախատեսված էին անապատային մրցարշավների համար: Այդ ժամանակից էլ ակտիվորեն սկսեց զարգանալ ամենագնաց մոդելների արտադրությունը։

Հետագայում ռադիոկառավարվող մոդելների մշակման պատմությունը զարգացել է արտադրող ընկերությունների մրցակցության արդյունքում։ Մեքենաների մասշտաբները գնալով փոքրացել են։ Ներքին այրման շարժիչներով և էլեկտրական շարժիչներով մոդելների գոյության ընթացքում երկու դասերն էլ զգալի բարելավումներ են ստացել: Էլեկտրական ուղղությամբ կարելի է դիտել միտում, երբ տեղադրվում են ավելի հզոր  շարժիչներ և անցում է կատարվում լիթիումական մարտկոցների: Ներքին այրման շարժիչների դասում ևս կա շարժիչի հզորության աստիճանական, բայց անընդհատ աճ: Ժամանակակից մոդելներում արդեն դժվար է գտնել  0,12-0,15 խորանարդ դյույմ շարժիչի հզորությամբ մոդելներ, ավելի ու ավելի շատ մեքենաներ ունեն 0,36-0,4 խորանարդ դյույմ ծավալով շարժիչներ, և դա, հավանաբար, սահմանագիծը չէ:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular