ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկերեսանիության «լակմուսի թուղթը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Բաքվում աշխատանքներն սկսեց ՄԱԿ-ի՝ Կլիմայական փոփոխության համաժողովը կամ, ինչպես ավելի հայտնի է, СОР 29-ը: Ի դեպ, համաժողովը հյուրընկալող Ադրբեջանը СОР 29-ի նախագահ է նշանակել Մուխթար Բաբաևին՝ իրենց էկոլոգիայի և բնական պաշարների նախարարին, որը SOCAR-ի՝ Ադրբեջանի ազգային նավթային ընկերության նախկին փոխնախագահն է: Շատ «համահունչ» նշանակում է: Հայտնի է, որ այս կարևոր միջազգային համաժողովը Բաքվում տեղի է ունենում զուտ այն պատճառով, որ Հայաստանը ղեկավարող Փաշինյանն այդ հնարավորությունը կամովին զիջեց Ալիևին: Դրա դիմաց Ալիևը մի քանի ռազմագերիների բաց թողեց:

Հարկավ, շատերն էին այս համաժողովը դիտարկում որպես հնարավորություն՝ Ադրբեջանի վրա հավել յալ ճնշում գործադրելու և, օրինակ՝ Բաքվի կողմից բանտարկված՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու այլ պատանդների վերադարձին հասնելու համար: Շատերը, բայց ոչ ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Փաշինյանի: Ի՞նչ է ցույց տալիս այս ամենը: Նախ՝ Ալիևը կարողացավ հնարավորինս ձգձգել «խաղաղության պայմանագրի» հարցը. չնայած ԱՄՆ հեռացող նախագահ Բայդենի ուղիղ հայտարարություններին՝ մինչև СОР 29-ը պայմանագիր կնքելու մասին, ոչինչ էլ տեղի չունեցավ: Իսկ հիմա՝ առավել ևս. ԱՄՆ նախագահ է ընտրվել Թրամփը, ու կարելի է չկասկածել, որ Թուրքիան ու Ադրբեջանը կփորձեն այդ չարաբաստիկ «պայմանագրի» կնքումը հնարավորինս թանկ «վաճառել» ամերիկյան նոր վարչակազմին:

Մյուսը, ինչը հատկանշական է և ինչին առիթ ունեցել ենք անդրադառնալու, դա Արևմուտքի, այսպես ասած, դեմոկրատիայի օրենսդիրներ ներկայացող տերությունների երկդիմի, եթե ոչ՝ երկերեսանի դրսևորումն է: Անխտիր բոլորը տեղյակ են, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջանը: Դա դասական արևել յան, ժառանգական բռնատիրական պետություն է՝ Ալիևի կլանի ղեկավարման ներքո, որը թաթախված է կոռուպցիայի, մարդկության դեմ հանցանքների, ցեղասպանական բնույթի ոճրագործությունների մեջ: Հավել յալ զավեշտ է բնակլիմայական փոփոխությունների համաժողովը հենց Բաքվում անցկացնելը: Այո, առանձին արևմտյան երկրներում եղան СОР 29-ը Բաքվում անցկացնելու դեմ ուղղված դրսևորումներ, բայց ոչ մեկի դեպքում բանը չհասավ կառավարության կամ պետության ղեկավարի մակարդակով հայտարարության: Իսկ առանձին դիտարկումներ էլ ավելի շատ ուղղված էին նման երկրում անցկացվող համաժողովին իրենց մասնակցությունը ինչ-որ կերպ արդարացնելուն:

Մյուս հետաքրքրական հանգամանքն այն է, որ օտարերկրյա առանձին գործիչների, ազդեցիկ կամ հայտնի կառույցների հայտարարությունները, որ СОР 29-ի հետ կապված անհրաժեշտ է ազատ արձակել Բաքվի կողմից բանտված, գործնականում՝ գերեվարված հայերին, գործնականում ոչ մի աջակցություն չստացան Հայաստանի գործող իշխանության կողմից: Ավելին, Փաշինյանն անգամ լրացուցիչ «հարվածեց» Ռուբեն Վարդանյանին, որը Բաքվում գերության մեջ է: Մի խոսքով, Բաքվում մեկնարկած համաժողովը յուրատեսակ լակմուսի թուղթ դարձավ ոչ միայն Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների ու ցանկությունների, այլև արևմտյան աշխարհի «գետնի վրա» շահերի ու հետաքրքրությունների առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular