ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրների միջև փոխանակվող հաշվետվությունը հասանելի կլինի նաևՀՀ-ի հարկային մարմնին.ՊԵԿ (տեսանյութ)

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեն Տնտեսական համագործակցության և զարգացման կազ­մակեր­պու­թյան (ՏՀԶԿ) «Հարկվող բազայի խեղաթյուրում և շահույթի տեղաշարժ» (BEPS) ծրագրի ևս մեկ ստանդարտ է ներդրել։ Նոր կարգավորմամբ` երկրների միջև փոխանակվող հաշվետվությունն արդեն հասանելի կլինի նաև մեր երկրի հարկային մարմնին։

Կարգավորման համաձայն, եթե բազմազգ կազմակերպության տարեկան համախառն եկամուտը գերազանցում է 750 մլն եվրոն, ապա տվյալ խմբի մայր կազմակերպությունը պարտավորվում է երկրների միջև փոխանակվող հաշվետվություն ներկայացնել իր ռեզիդենտության հարկային մարմին։ Վերջինս էլ իր հերթին այդ տեղեկատվությունը փոխանցում է այն երկրների հար­կային մարմիններին, որտեղ տվյալ կազմակերպությունն անդամ կազմակերպություններ ունի։

Երկրների միջև փոխանակվող հաշվետվության մեջ արտացոլվում են բազմազգ կազմակերպության գործունեության հիմնական ուղղութ­յուններն ու եկամուտները։ Այն տեղեկություններ է պարունակում նաև անդամ կազմակերպությունների ռե­զի­դենտության երկրների մասին։

Նշենք, որ այս հաշվետվությունը հարկային մարմնի կողմից օգտագործվելու է բացառապես բարձր ռիսկային դեպքերն ուսումնասիրելու համար։ Այն չի կարող հիմք ծառայել հարկ վճարողի հանդեպ լրացուցիչ հարկային պարտավորություն առաջադրելու նպատակով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular