Թուրքիայի օդային ուժերը կհամալրվեն տեղական արտադրության հրթիռներով և ռումբերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2018թ. վերջից սկսած Թուրքիայի օդային ուժերը կհամալրվեն տեղական արտադրության նոր ռումբերով և հրթիռներով: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիան ապագայում այլևս ստիպված չի լինի իր օդային ուժերի համար այլ երկրներից ռումբեր և հրթիռներ պատվիրել:
Ըստ աղբյուրի՝ թուրքական ԶՈՒ-ն կհամալրվի «NEB» տեսակի ստորգետնյա կառույցների (թաքստոցներ) ոչնչացման համար նախատեսված ռումբով, «SOM» թևավոր հրթիռով, «MK-82» և «MK-84», «Minyatür» ռումբերով, ինչպես նաև լազերային «LGK» տեսակի ռումբով: Հնարավոր է, որ այդ ռումբերը և հրթիռները տեղադրվեն նաև Թուրքիայի օդուժին պատկանող «F-16» և «F-4 » տեսակի ռազմական ինքնաթիռների վրա:
Հրապարակման մեջ շեշտվում է, որ վերջին ժամանակներս Թուրքիան ավելի շատ ուշադրություն է դարձնում սեփական արտադրության զենքերի վրա: Իսկ մինչ այդ Թուրքիան իր օդային ուժերի համար ռումբերը և հրթիռները հիմնականում պատվիրում էր ԱՄՆ-ից: