ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակիրճ երկակի ստանդարտների մասին. ինչո՞ւ են քննադատում ռուսական տանկերը, իսկ Leopard 2-ը ոչ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մենք բոլորս մարդ ենք և պետք է հասկանանք, որ զենք և անվտանգություն բառերն ինչ-որ իմաստով հականիշ են, գրում է podolyaka.ru-ն: Զենքերը երբեք անվտանգ չեն եղել օգտագործողի կամ թիրախի համար: Իհարկե, կա ցանկություն բացարձակապես անվտանգ զենք տեսնել, բայց բուն զենքի գործողության սկզբունքները դա թույլ չեն տալիս։ Տանկերը բացառություն չեն, բայց ինչ-ինչ պատճառներով սովորական T-72-ը համարվում է «թանգարանային ցուցանմուշ», իսկ Leopard 2-ն աշխարհի ամենաժամանակակից և անվտանգ տանկը: Սովորական մարդու համար ոչ մի կասկածելի բան չկա, բայց եթե ուշադիր նայենք, ապա երկակի ստանդարտները «ուժեղ հարված կհասցնեն» հայրենական տեխնոլոգիաների քննադատներին:

Ո՞րն է տարբերությունը խորհրդային և արևմտյան տանկերում արկերի պահեստավորման հարցում։ Զինամթերքի պահեստավորման վայրերում, այսպես կոչված, առաջին փուլում T-64-ում, T-72-ում և առաջին աստիճանի պահեստավորումը կորպուսում է մեխանիզմով կամ ավտոմատ բեռնիչով, իսկ ՆԱՏՕ-ի տանկերում, ձեռքով բեռնմամբ է և մեծամասամբ պահեստավորումը կատարվում է աշտարակում: Թե այդ մեթոդներից ո՞րն է ավելի անվտանգ, վիճելի հարց է:

Մի կողմից, կորպուսում արկերի պայթելը ենթադրում է անձնակազմի կորուստների մեծ տոկոս, բայց մյուս կողմից տանկի աշտարակը ևս, այսօր, շատ է հարվածներ ստանում։ Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ աշտարակի ճակատին հարվածը չի հանգեցնի միջնորմի զրահի վնասման և ներթափանցման։ Ո՞վ է երաշխավորում, որ արկերը չեն պայթի, կամ որ անձնակազմը կկարողանա ապահով տարհանվել այլ ոչ թե տապակվել պողպատե տուփի ներսում։

Իսկ ի՞նչ կարելի է ասել այն դեպքում, երբ արկերը տեղադրվում են կորպուսի մեջ: Ի վերջո, դրա համար են քննադատվում  նախկին ԽՍՀՄ և հետխորհրդային երկրների տանկերը։ Բայց ներկա պահին միայն M1 Abrams-ը կարող է պարծենալ կորպուսում արկերի բացակայությամբ, քանի որ նրա բոլոր 36-40 արկերը պահեստավորված են ետևի խորշում Leopard-ը ևս ունի սերիական մոդիֆիկացիա, երբ 15 արկ աշտարակի հետևի խորշում են, բայց նրա մոտ մնացած 27-ը կորպուսում են (T-72-ում միայն ավտոմատ բեռնիչում 22 արկեր են)։

Բայց այդ դեպքում ինչո՞ւ են քննադատում միայն ռուսական տանկերը:

Կարելի է երկար շարունակել քննարկել տանկերի առանձնահատկությունները, բայց էությունը չի փոխվում... Բոլոր թերահավատները, ովքեր պնդում են, որ T-72-ն աղբ է, որը պետք է ուղարկվի ջարդոնի, օգտագործում են երկակի ստանդարտներ, քանի որ բոլոր ժամանակակից տանկերում զինամթերքը գտնվում է այնպիսի տարածքում կամ դրա մոտակայքում, որ եթե դրանք վնասվում են, ապա վտանգ են ներկայացնում անձնակազմի և մարտական ​​մեքենայի ողջ շրջակայքի համար: Անանձնակազմ աշտարակներով տանկերի նախագծերը մասսայաբար կհայտնվեն ապագայում, բայց նույնիսկ դրանք լիովին անվտանգ չեն լինի անձնակազմի համար: Եթե ձեզ հետաքրքրում են անվտանգ տանկերը, ապա կարող եք դրանք դիտել միայն պատվանդանների վրա ու թանգարաններում:

Հարցին, որը մնում է անպատասխան, թե «ինչո՞ւ են քննադատվում ռուսական տանկերը, իսկ սովորական Leopard 2-ը ոչ», կա պարզ պատասխան: Ռուսաստանը, ինչպես նախկին ԽՍՀՄ մյուս երկրները, չեն կարողացել ստեղծել արդյունավետ տեղեկատվական տարածք։ Տեղերում բավարար որակյալ մասնագետներ չկան, և այն, ինչ այժմ օգտագործվում է, զարգացումներ են, դիտարկումներ և փոխառություններ արևմտյան երկրներից, որոնք կարողացել են ստեղծել իրենց տեղեկատվական դաշտը դեռևս ինտերնետի հայտնվելուց առաջ։ Գումարած, տեղեկատվական տեխնոլոգիաների մենաշնորհը և գլոբալ ցանցի զարգացումն անցյալ դարում արևմտյան երկրներին հիանալի սկիզբ են տվել: Այսինքն արևմտյան քարոզչությունն ուղղակի ավելի արդյունավետ է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular