ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին. միգուցե կորոնավիրուս ունե՞ն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

kavkaz-uzel.eu-ն «Նույնիսկ ՄԱԿ-ի համար փողից հոտ չի գալիս...» վերնագրով հոդվածում գրում է, որ ՄԱԿ-ի կեղծավորությունը հասել է իր գագաթնակետին: Ադրբեջանը, որն ապրում է նավթի և գազի վաճառքից ստացված եկամուտներով, հյուրընկալում է կլիմայական գագաթաժողով: Դա անհեթեթություն է, բայց երբ ինչ-որ բան շահավետ է, և աստղաբաշխական գումարներ են վճարվում, համաշխարհային պաշտոնյաները պատրաստ են խոստովանել, որ մածունը նաև սև է լինում: Աշխարհի այդ նույն կառավարիչները լուռ հետևում էին ադրբեջանցի «բնապահպաններին», որոնք Շուշիի մոտ փակել էին Արցախի՝ դեպի Հայաստան կյանքի ճանապարհը, ինչը փաստացի լիակատար շրջափակման էր դատապարտել Ստեփանակերտը և մնացած բոլոր բնակավայրերը։ Դա է Ադրբեջանի «բնապահպանությունը»...
 
Երկրների ղեկավարներից շատերն են հասկանում տեղի ունեցողի ամոթը, ուստի չեն գնացել Բաքու, բայց օգուտները հաշվի առնելով՝ իրենց ներկայացուցիչներին են ուղարկել։ Անգամ Հայաստանն է մտածում՝ գնա՞լ, թե՞ չգնալ, և հույս ունի, որ ի պատասխան՝ գերեվարված հայերին ազատ կարձակեն։ Երկիր մոլորակը միանշանակորեն վրեժխնդիր կլինի իր նկատմամբ նման դավաճանական վերաբերմունքի համար, կլիմայի փոփոխության պատճառով ժամանակին նույնիսկ դինոզավրերն են վերացել, բայց հիմա մարդկության ակտիվ և անփույթ վերաբերմունքի պատճառով մեր մոլորակի ողջ կյանքն է վտանգի տակ: Հետաքրքիր է՝ արդյո՞ք այդ գագաթաժողովում որևէ մեկը համարձակություն կունենա Ալիևին հարցնելու, թե ո՞ւր են անհետացել Ղարաբաղի հայերը: Նույնիսկ պաշտոնական Հայաստանը հիմա չի տալիս այդ հարցը, դա խանգարում է խաղաղ հարաբերությունների հաստատմանը: Բայց արցախահայերը, կարծես, դեռ ողջ են, չնայած որոշները նրանց արդեն թաղել են...
 
Այո, կան առանձին կազմակերպություններ, որոնք ճանաչում են Արցախի հայերի էթնիկ զտումների փաստագրված փաստը, օրինակ՝ Freedom House-ը և մի քանի այլ կազմակերպություններ, սակայն այդ փաստը պետք է ճանաչվի ՄԱԿ-ի կողմից և, համապատասխանաբար, ռազմական հանցագործությունների համար Ալիևի ձերբակալման օրդեր արձակվի։ Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ ՄԱԿ-ի համար փողը, որից Բաքվի նավթի սուր հոտն է գալիս, հոտ չունի։ Պարոնայք, ինչո՞ւ եք այդքան կորցրել հոտառությունը, կամ միգուցե կորոնավիրուս ունե՞ք։ Շտապեք Covid-ի թեստ հանձնել...
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular