ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց Փաշինյանի նիստ են արել, ինչ են քննարկել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․

ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում երեկ առանց Նիկոլ Փաշինյանի քննարկել են ՊԵԿ գործունեությունը, որը ներկայացրել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ինչո՞ւ Փաշինյանը նիստին չի մասնակցել, նա դրանցից բացակայում է միայն գործուղումների ժամանակ, երբ Հայաստանում չի լինում․ այս մասին ՔՊ-ական շարքերին հիմնավոր բացատրություն չի տրվել: Մեր աղբյուրը կատակեց, թե, հավանաբար, սափրվելու ժամն է եղել` դա ավելի է կարեւորել, քան կուսակցական նիստին մասնակցելը։

Ինչ վերաբերում է նիստին, ապա Բադասյանը մի լավ գլուխ է գովել իր կատարած եւ կատարելիք աշխատանքի վերաբերյալ, հնարավորինս խուսանավել հարկային տեռորի մասին հարցերից կամ լղոզել: Պարծեցել է, թե համակարգից վերջին 2 տարում դուրս են թողել ավելի քան 140 աշխատակցի, «որոնք չեն համապատասխանել հռչակված հեղափոխական չափորոշիչներին», պարզ ասած՝ կասկածվել են կոռուպցիոն գործարքներում։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular