ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող իշխանությունը վախենում է ՀՅԴ ազդեցության աճից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանի վերջին քառօրյան աչքի ընկավ գործող իշխանությունների և «Հայաստան» դաշինքին մաս կազմող դաշնակցական պատգամավորների բազմաթիվ լեզվակռիվներով։ Ընդդիմադիր մյուս պատգամավորները, կարծես, դուրս էին իշխող ուժի ուշադրությունից, որը կենտրոնացել էր միայն ՀՅԴ-ի վրա։ Իսկ նման պահվածքն ամենևին էլ պատահական չէ։

ՀՅԴ դեմ գործող վարչախմբի նյարդային ջղակծկումները լուրջ պատճառ ունեն, պայմանավորված են Նիկոլ Փաշինյանի վախով։ «Քաղպայմանագիրը» խիստ անհանգստացած է, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփն ու իր թիմը բավական սերտ հարաբերությունների մեջ են պրոդաշնակցական շրջանակների հետ։ Թրամփի հետ Արամ Ա կաթողիկոսի հեռախոսազրույցը, ամերիկյան հանրապետական վարչակազմի հրապարակած նարատիվները՝ Արցախի, էթնիկ զտումների մասին, Նիկոլը համարում է ՀՅԴ-ի և Հայ դատի գրասենյակների աշխատանքի արդյունք, լավ հասկանում է, որ ժամանակին դեմոկրատների վրա խաղադրույք անելով փոսի մեջ է հայտնվել։

Փաշինյանը կարծում է՝ ԱՄՆ-ում դաշնակցականները նոր վարչակազմի հետ նոր կապեր են ստեղծել, և իր թուրքական խաղը կոտրում են: ԱՄՆ նոր դիրքորոշումները հակառակ են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներին։ Որովհետև, ըստ էության, ՀՀ այսօրվա ղեկավարությունն Արցախ բառն արգելել է, էթնիկ զտումների մասին չեն խոսում։

Նիկոլի մոտ լուրջ մտավախություն կա, խանդ կա, որը հասնում է մինչև խանգարում, դրա համար էլ ԱԺ-ում հրահանգել է դաշնակցականների հետ միջադեպեր սադրել, վարկաբեկել, նվաստացնել, գցել ՀՅԴ հեղինակությունը։ Եվ տարատեսակ կոնջորյանների, ռուբինյանների վերջին ջղաձգումները խորհրդարանի ամբիոնից դրա արդյունքն են։ 

Լուիզա Համբարձումյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular