Վենեսուելայում յոթերորդ անգամ երկարացրել են արտակարգ դրության ռեժիմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի կառավարությունը մայիսի 13-ից ևս 60 օրով երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը երկրի տնտեսությունում: «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Gaceta Oficial հրատարակությունում հրապարակված հրամանագրի տեքստում:
Սա արտակարգ դրության գործողության արդեն յոթերորդ երկարացումն է՝ 2016 թվականի հունվարից սկսած: Այն երկրի ղեկավարին հնարավորություն է տալիս անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնակչության իրավունքները պաշտպանելու և Վենեսուելայում ներքին կարգուկանոնն ապահովելու համար:
Արտակարգ դրության գործողությունը երկարացվել է ապրիլի սկզբից՝ բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին, այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը որոշեց լրջորեն սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը։