ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ Դրոբնիցկի. Հայաստանի արևմտամետ կուրսը կվնասի երկրի շահերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաղ թե ուշ ԱՄՆ-ը ստիպված կլինի լքել Եվրասիան, իսկ Հայաստանը, մնալով այդ մայրցամաքի մաս, անխուսափելիորեն կհայտնվի տեղական տերությունների ազդեցության տակ։ Այդ մասին Newsinfo.ru-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկին։

Դրոբնիցկին նշել է, որ Հայաստանը ռազմավարական նշանակություն ունի Կովկասի համար, քանի որ նա կապող օղակ է Վրաստանի և Ադրբեջանի միջև։ Փորձագետն ընդգծել է, որ Եվրասիայում ամերիկյան ամենամեծ դեսպանատունը գտնվում է Երևանում, որտեղ կենտրոնացված են նաև ԱՄՆ հետախուզական ռեսուրսները։ Վաշինգտոնը շահագրգռված է պահպանել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ չնայած ունեցած սահմանափակ ռեսուրսներին։ Նա կասկած է հայտնել, որ ԱՄՆ աջակցությունը Հայաստանին երկարաժամկետ օգուտներ կբերի այդ երկրին։ Փորձագետը հավելել է, որ Հայաստանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կազդի Ռուսաստանի և նրա հետ այդ երկրի հետ հարաբերությունների վրա։

Դրոբնիցկին նաև հավելել է, որ չնայած Մոսկվայի ջանքերին` պահպանել բարեկամական կապերը, եվրասիական երկրներում ամերիկամետ քաղաքականությունը հաջողվում է և արդյունքում մեծ վնասներ հասցնում նրանց, ինչը երևացել է Ուկրաինայի և Աֆղանստանի օրինակներով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մեծացնում է ճնշումը հայկական վերնախավի վրա` փորձելով արագացնել երկրի հեռանալը Ռուսաստանից, և դա չնայած Երևանի համար հնարավոր դժվարություններին։ Վաշինգտոնն ուժեղացնում է իր ազդեցությունը Հայաստանին դեպի արևմտամետ ուղղություն մղելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular