Թուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահի ինքնաթիռը մտնի իր օդային տարածք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան հրաժարվել է թույլ տալ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի ինքնաթիռին իր օդային տարածք։ Այդ պատճառով առաջնորդը չի կարողացել մասնակցել ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովին (COP-29): Այս մասին գրում է Milliyet թերթը՝ վկայակոչելով իսրայելական եւ թուրքական դիվանագիտական աղբյուրները։
Նոյեմբերի 16-ին Իսրայելը հայտարարեց, որ նախագահի՝ COP29 այցն Ադրբեջան չեղարկվել է «անվտանգության նկատառումներից ելնելով»։
Իրական պատճառը Թուրքիայի մերժումն էր, թույլտվություն չտալու, որ Իսրայելի նախագահական ինքնաթիռն իր օդային տարածքով անցնի։ Իսրայելական Yedioth Ahronot թերթը, որն ուսումնասիրել է Caliber News-ի զեկույցը, որը հայտնի է Ադրբեջանի կառավարության հետ իր մտերմությամբ, հայտնել է, որ ադրբեջանցի պաշտոնյաները հաստատել են լուրը։
Մինչ այս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել էր, որ երկիրը խզել է հարաբերությունները Իսրայելի հետ և մտադիր չէ հետագայում դրանք վերականգնելու համար որևէ քայլ ձեռնարկել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու լուսարձակող արկ է ընկել Կեսարիա քաղաքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայրի բակում։