ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացառիկ հարթակ՝ զբոսաշրջության ոլորտի համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, վերջերս բավականին ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել հայաստանյան զբոսաշրջային ոլորտում: Ի մասնավորի, կազմակերպվել է մարդաշատ հավաք, որտեղ ոլորտի ներկայացուցիչներին է ներկայացվել նոր հարթակ, որը, կարելի է ասել, իր տեսակով նորություն է մեր իրականության մեջ:
 
«Փաստը» փորձեց միջոցառման կազմակերպիչ և նոր հարթակի հեղինակ Dream Tour ընկերությունից ճշտել, թե ինչ հավաքի մասին է խոսքը: Կազմակերպությունից նշեցին, որ իսկապես նման հավաք եղել է, և իրենք տուրիստական գործակալություններին և գործակալներին համագործակցության առաջարկ են ներկայացրել: «Մեր B2C (business to client) գրասենյակը գործում է Բաղրամյան 1 հասցեում: Ընկերությունն այստեղ պատրաստ է հյուրընկալել իր հաճախորդներին՝ դառնալով նրանց երազանքի ճամփորդության մասնակիցը: Սակայն մենք որոշել ենք սրանով կանգ չառնել և օրերս ներկայացրել ենք B2B (business tobusiness) հարթակը, որը հնարավորություն կտա տուրիստական գործակալներին և Հայաստանում գործող ընկերություններին վաճառել ընկերության տուրփաթեթների առաջարկները»,-նշեցին ընկերությունից՝ հավելելով, որ միջոցառմանը ներկա է գտնվել 205 մասնակից՝ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչներ, գործակալներ:
 
Ընկերությունն, ի դեպ, սա հրաշալի ցուցանիշ է համարում: Հավելենք, որ հարթակում առցանց տարբերակով արդեն իսկ կա դեպի 6 երկիր ուղղություն, հարցման տեսքով՝ 12 երկիր: Առաջիկա ամիսներին ցանկը կհամալրվի ևս 8 երկրով։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular