ԵԱ․ Հայ շախմատիստների արդյունքները վերջին տուրից առաջ
ՍՊՈՐՏՉեռնոգորիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրից առաջ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ բաժանում է 3-11-րդ տեղերը։
Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է՝ 8,5 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող բելգիացի Դանիել Դարդհան ունի 8 միավոր։
Արամ Հակոբյանն ու Էրիկ Գասպարյանը վաստակել են 7-ական միավոր եւ բաժանում են 12-27-րդ տեղերը։
Էմին Օհանյանն ունի 6,5 միավոր եւ բաժանում է 28-61-րդ տեղերը։ Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Երիցյանը վաստակել են 6-ական միավոր եւ բաժանում են 62-116-րդ տեղերը։