ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոդեստ Կոլերովը գնահատել է Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ռուսաստանի ներկայիս հարաբերությունները ցուցիչ են երկրի թշնամիների համար, ասել է պատմական գիտությունների թեկնածու Մոդեստ Կոլերովը, գրում է iarex.ru-ն:

«Դա հակազգային աղետի օրինակ է: Հայաստանում իշխող ռեժիմը Ռուսաստանի դեմ է, բայց Հայաստանը դեռևս վայելում է Ռուսաստանի միգրացիոն, տնտեսական, ռազմական և քաղաքական նախապատվությունների ողջ ծավալը»,- նշել է Կոլերովը։

Նա հարց է տալիս, թե դրանից ի՞նչ եզրակացություն կարող է անել Ռուսաստանի թշնամին։ «Շատ պարզ, կարելի է անպատիժ խայտառակել Ռուսաստանին, ինչպես Փաշինյանի Հայաստանը, որովհետև Հայաստանում միանգամայն վստահ են, որ իրենց երկիրն անփոխարինելի ու կենսականորեն անհրաժեշտ է Ռուսաստանին և կարող է նրան թելադրել ցանկացած կամք»,- նշել է Կոլերովը։

Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները «թեստ են Ռուսաստանին վնաս ցանկացողների համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular