ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը հաստատել է թարմացված դոկտրինը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի միջուկային թարմացված դոկտրինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Միջուկային դոկտրինի դրույթներից գլխավորներն են.

ՌԴ-ի եւ նրա դաշնակիցների դեմ ագրեսիան ոչ միջուկային երկրի կողմից միջուկային պետության աջակցությամբ կդիտարկվի որպես համատեղ հարձակում։

Միջուկային զենք կիրառելու ՌԴ պատրաստվածությունը եւ վճռականությունը կապահովի միջուկային զսպումը։

ՌԴ-ն կարող է միջուկային զենք կիրառել իր եւ Բելառուսի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կրիտիկական սպառնալիքի դեպքում;

Թարմացված միջուկային դոկտրինը սահմանում է հակառակորդին, որի հանդեպ միջուկային զսպում է իրականացվում։

Միջուկային զենքի կիրառման պայմանների մեջ է մտնում ՌԴ-ի դեմ բալիստիկ հրթիռների օգտագոծումը։

Տարածքի եւ ռեսուրսների տրամադրումը ՌԴ-ի դեմ ագրեսիայի համար նման պետության միջուկային զսպման հիմք է հանդիսանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular