ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերմանիան կշարունակի զենք մատակարարել Իսրայելին. Շոլց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Գերմանիան կշարունակի զենքով աջակցել Իսրայելին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հայտնում է Bild-ը։

«Իսրայելն ունի ինքնապաշտպանության իրավունք։ Միևնույն ժամանակ, մեր իսրայելցի գործընկերները կարող են հույս դնել գերմանական համերաշխության վրա»,- ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

«Սա ներառում է նաև Իսրայելի պաշտպանունակության ապահովումը, օրինակ՝ զենք և ռազմական տեխնիկա մատակարարելով»,-ասել է Շոլցը: Նա հավելել է, որ համաձայն է Բրազիլիայի կառավարության հետ, որ Իսրայելի և Պաղեստինի համար անհրաժեշտ է երկու պետությունների ֆորմատով լուծում։

Գերմանիայի կանցլերն այժմ Բրազիլիայում է, որտեղ Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովին հավաքվել են առաջատար արդյունաբերական և զարգացող երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular