ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի մարզում վարչապետի աշխատակազմին պատկանող «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. կա վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 06:20-ի սահմաններում «Toyota» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Ford» ավտոքարշակին:

Վթարի հետևանքով 1 հոգի, ով «Toyota»-ի մեջ է եղել, օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների կողմից դուրս է բերվել ավտոմեքենայից և նրան փրկարարները մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

Վիրավորը «Toyota»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Ասատրյանը, իսկ «Toyota»-ն էլ հաշվառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում:

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/11/19/136442

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular